Facebook ընկերությունը ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունից (DEA) պահանջել է գերատեսչության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում սոցկայքում չօգտագործել կեղծ էջեր, գրում է Associated Press-ը:

Facebook-ի անվտանգության ծառայության պետ Ջո Սալիվանը DEA վարչությանն ուղղված նամակում նշել է, որ իրավապահ մարմինները, օգտվելով սոցկայքից, պետք է հետեւեն նույն կանոններին, ինչպես որ սովորական օգտատերերը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Սալիվանը համապատասխան նամակն ուղարկել է Նյու Յորքի բնակչուհու բողոքից հետո, երբ DEA գործակալը վերջինիս անունով կեղծ էջ է բացել եւ այնտեղ տեղադրել նրա հեռախոսի մեջի լուսանկարները:

Կնոջ խոսքով՝ լուսանկարները իր հեռախոսից վերցրել են, երբ վերջինս կալանավորվել էր 2010թ.՝ թմրանյութ պահելու համար: