26 հունիսի, Պորտ Եղիսաբեթ, Նելսոն Մանդելա Բեյ ստադիոն
Մրցավար` Վոլֆգանգ Շտարկ (Գերմանիա)
Սուարես, 8, 80 (1:0, 2:1), Լի Չհուն Յեն, 68 (1:1)
Շարքային հանդիպում ստացվեց աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչի առաջին դիմակայությունը: Ուրուգվայի եւ Հարավային Կորեայի ֆուտբոլիստները ոչ այնքան բարձր տեմպով, հորդառատ անձրեւի տակ, մեծ ցանկությամբ, սակայն առանց արտառոց գործողությունների անցկացրին հանդիպումը եւ հաջողությունը ժպտաց հարավամերիկացիներին:
Արդեն 8-րդ րոպեին, Ֆորլանի փոխանցումից եւ Հարավային Կորեայի դարպասապահի սխալից հետո Սուարեսը գրավեց դատարկ դարպասը:
Երկրորդ խաղակեսում կորեացիները կրճատեցին հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Լի Չհուն Յենը, սակայն տեղափոխել պայքարը լրացուցիչ ժամանակ չկարողացան: Նույն Սուարեսը հանդիպման ավարտից տասը րոպե առաջ խփեց հաղթական գնդակը, դուբլ ձեւակերպեց եւ ուրուգվայցիները կսպասեն ԱՄՆ – Գանա զույգի հաղթողին:



























