Այսօր, 1/8-րդ եզրափակիչի երկրորդ խաղում ԱՄՆ-ի հավաքականը կհանդիպի Գանայի թիմի հետ: Հաղթանակի դեպքում Գանան կարող է դառնալ աֆրիկյան երրորդ թիմը, որին կհաջողվի հասնել մինչեւ քառորդ եզրափակիչ: Նախկինում այդպիսի հաջողություն են ունեցել Կամերունն ու Սենեգալը: Իսկ ամերիկացիները կարող են կրկնել ութ տարվա վաղեմության հաջողությունը:

Եւ, կարծես թե, հեռու չէ այն օրը, երբ ամերիկացիները կհավակնեն նույնիսկ աշխարհի գավաթին: Ամեն դեպքում ամերիկացիները ուժեղագույն քառյակում կարող են հայտնվել արդեն այս անգամ: Մրցաշարային ցանցի վերին հատվածում մրցակիցներն ամենաահեղներից չեն` Գանա, ապա՝ Ուրուգվայ: ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն էլ հավատում է իր երկրի հավաքականին եւ երկարաձգել է այցը ՀԱՀ եւ այսօր ներկա կլինի ամերիկացիների հանդիպմանը:

Բուքմեքերների կանխատեսումը. ԱՄՆ-ի հաղթանակ`2.55, ոչ ոքի` 3.05, Գանայի հաղթանակ` 2.8: