Էջմիածնում առաջին անգամ անցկացվեց  նետաձգության Եվրոպայի Մեծ մրցանակ շարքի մրցաշարերից մեկը:  Հայաստանի մարզիկների հետ պայքարի մեջ մտան Ուկրաինայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Իտալիայի, Իսրայելի, Իրանի եւ Վրաստանի հավաքականների ներկայացուցիչները:

Այս բարձր կարգի մրցումներում Հայաստանի մարզիկները բարձր տեղեր զբաղեցնել չկարողացան: Տղամարդկանց երկու մրցաձեւերում հաղթողի կոչումը նվաճեցին ուկրաինացի Վալենտին Խավտուրան եւ իտալացի Սերջիո Պանին:

Կանանց մրցաշարում հավասարը չունեցան իտալուհիներ Պիա Կարմեն Լիոնետին եւ Լաուրա Լոնգոն:

Տղամարդկանց թիմային պայքարում առաջին տեղը գրավեց Ռուսաստանի հավաքականը: Եռյակում տեղ գրավեցին նաեւ Լեհաստանի եւ Ուկրաինայի թիմերը:

Կանանց թիմային մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Ուկրաինայի հավաքականը: Վրաստանի եւ Լեհաստանի թիմերը գրավեցին համապատասծանաբար երկրորդ եւ երրերդ տեղերը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Վասիլ Շահնազարյանը, ով գրավեց 7-րդ տեղը: