Ջերմուկում այսօր տեղի ունեցան շախմատի կանանց Grand Prix FIDE մրցաշարի չորրորդ տուրի պարտիաները: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով միավորը կիսեց Տատյանա Կոսինցեւայի հետ: Էլինա Դանիելյանը սեւերով եւս ոչ ոքի խաղաց Սյու Յուհուայի հետ

Կեսական միավոր վաստակեցին Շեն Յանն ու Պիա Կրամլինը: Առաջատար Նանա Ձագնիձեն հերթական հաղթանակը տարավ, այս անգամ Բաիրա Կովանովայի նկատմամբ եւ միանձնյա առաջին տեղում է: Մայա Չիբուրդանիձեն պարտության մատնեց Մարտա Ֆիերոյին, Հոու Յիֆանն էլ առավելության հասավ Ստեֆանովայի նկատմամբ:

 

4-րդ տուր

Մկրտչյան - Կոսինցեւա 0.5 – 0.5

Չիբուրդանիձե – Ֆիերո 1-0

Ձագնիձե – Կովանովա 1-0

Շեն Յան – Կրամլինգ 0.5 – 0.5

Սյու Յուհուա - Դանիելյան 0.5 – 0.5

Հոու Յիֆան - Ստեֆանովա  1-0

 

1.            Ձագնիձե           3.5

2.            Կոսինցեւա        3

3.            Մկրտչյան         2.5

4.            Չիբուրդանիձե   2.5

5.            Դանիելյան        2.5

6.            Ստեֆանովա     2

7.            Հոու Յիֆան       2

8.            Կովանովա        1.5

9.            Շեն Յան           1.5

10.          Կրամլինգ          1.5

11.          Սյու Յուհուա     1.5

12.          Ֆիերո               0