Վաղը, Երեւանի Միկա մարզահամալիրում կմեկնարկի բասկետբոլի կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Այս կարգի մրցաշար Հայաստանն առաջին անգամ է անցկացնում: Երեւանյան առաջնությանը կմասնակցեն Անդորրայի, Ջիբրալթարի, Մոլդովայի, Մալթայի, Ուելսի, Շոտլանդիայի եւ, իհարկե, Հայաստանի հավաքականները: Այդ դիվիզիոնում է ընդգրկված նաեւ Ադրբեջանի հավաքականը, որը հրաժարվել է ժամանել Հայաստան:
Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը 16:00-ին: Մուտքն ազատ է լինելու:
A խումբ
1. Անդորրա
2. Հայաստան
3. Ջիբրալթար
4. Մոլդովա
B խումբ
1. Մալթա
2. Ուելս
3. Շոտլանդիա
Խաղացանկ
28.06.2010 13.45 Մոլդովա - Անդորա
28.06.2010 16.00 Բացման արարողություն
28.06.2010 16.45 Հայաստան - Ջիբրալթար
28.06.2010 19.00 Շոտլանդիա - Մալթա
29.06.2010 14.30 Ջիբրալթար - Անդորրա
29.06.2010 16.45 Հայաստան - Մոլդովա
29.06.2010 19.00 Շոտլանդիա - Ուելս
30.06.2010 14.30 Մոլդովա - Ջիբրալթար
30.06.2010 16.45 Մալթա - Ուելս
30.06.2010 19.00 Հայաստան - Անդորրա
02.07.2010 16.45 B1 - A2
02.07.2010 19.00 A1 - B2
03.07.2010 13.45 Խաղ 5 - 6 տեղերի համար
03.07.2010 16.00 Խաղ 3 - 4 տեղերի համար
03.07.2010 18.15 Եզրափակիչ


























