2014թ. հոկտեմբերի 19-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերի մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե թվով 14 համայնքներից 12-ում կայացել են համայնքի ղեկավարի, 1-ում` ավագանու անդամի ընտրություններ, և 1 համայնքում կայացել է միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հոկտեմբերի 20-ին` մինչև ժամը 18:00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի  և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: