Լվովում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության վերջին օրը  Հայաստանի երկու ներկայացուցիչներ դուրս եկան ռինգ, սակայն եզրափակիչ մենամարտերում պարտություն կրեցին:

46 կգ քաշային Հենրիկ Մոկոյան եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց ուկրաինացի Ալեքսանդր Մելենյուկին եւ արժանացավ արծաթե մեդալի: Արծաթե մեդալով  է վերադառնում նաեւ 50 կգ քաշային Արթուր Ներսիսյանը, ով 1:6 հաշվով պարտվեց անգլիացի Թոմաս Ուորդին:

57 կգ քաշային Գոռ Երիցյանը կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Հուսեյն Բայսանգուրովին եւ նվաճեց բրոնզե մեդալ:

Ծանրքաշային Ռաֆայել Սիմոնյանը կիսաեզրափակիչում պարտվեց ուկրաինացի Բոգդան Բլաժկոյին եւ նույնպես բավարարվեց բրոնզե մեդալով:

48 կգ քաշային Արման Դարչինյանն ու 80 կգ քաշային Ռազմիկ Հարությունյանը պարտվեցին հենց առաջին մենամարտում:

Իսկ 52 կգ քաշային Տարոն Սողոմոնյանն ու 63 կգ քաշային Ռադիկ Գրիգորյանը պարտվեցին երկրորդ մենամարտում: