Երեւանում այսօր՝ հունիսի 28-ին մեկնարկեց բասկետբոլի կանանց եվրոպայի առաջնության երրորդ դիվիզիոնի մրցաշարը:
Հաղթողի կոչման եւ երկրորդ դիվիզիոնի երկու ուղեգրերի համար Միկա մարզահամալիրում պայքարում են Հայաստանի, Ջիբրալթարի, Մոլդովայի, Մալթայի, Շոտլանդիայի, Ուելսի եւ Անդորրայի հավաքականները:
Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականն այսօր 95:48 հաշվով ջախջախեց Ջիբրալթարի բասկետբոլիստուհիներին: Հայաստանի հաջորդ մրցակիցը կլինեն մոլդովացիները: Այդ հանդիպումը կկայանա վաղը, ժամը 16:45-ին:
Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին:




























