Ոստիկանության Մալաթիայի բաժնում, հոկտեմբերի 24-ին հաղորդում է ստացվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը /տվյալները պարզվում են/ ժամը 15.30-ին Երեւանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու եւ 11-ամյա տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջիններս տեղում ստացել են բուժօգնություն եւ հրաժարվել բժշկական հաստատություն տեղափոխվելուց:

Կատարվում է քննություն: