Շոտլանդիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջոան Լամոնտը Շոտլանդիայի անկախության հանաքվեից մեկ ամիս առաջ հայտարարել է իր հրաժարականի մասին:
«Ես թողնում եմ պաշտոնս, որպեսզի ճանապարհ ազատեմ նոր դեբատների համար, թե ինչպիսին պետք է մեր երկրի զարգացման հետագա ճանապարհը», - Daily Record թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լամոնտը: Քաղաքական գործչի խոսքով՝ կուսակցությունը բարեփոխելու փորձերից հետո նա ընտրության այլ տարբերակ չունի:
Գլխավորելով Շոտլանդիայի մեծությամբ երկրորդ կուսակցությունը՝ Լեմոնտը հանդես է եկել հօգուտ Միացյալ Թագավորության կազմում Շոտլանդիայի պահպանման:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին տեղի էր ունեցել Շոտլանդիայի անկախության հանրաքվեն: Հաղթել էին Շոտլանդիայի անկախության հակառակորդները` հավաքելով 54% ձայն: Մեծ Բրիտանիայից առանձնանալու կողմնակիցները հավաքել էին 46%:




























