ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում, սակայն Վաշինգտոնը զիջումների չի գնա այն սկզբունքների հարցում, որոնց վրա հիմնված է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայյի անվտանգությունը: Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա իր սկզբունքներին եւ կշարունակի սատարել Ուկրաինայի ինքնիշխանությաննն ու տարածքային ամբողջականությանը: «Մենք անընդհատ ընդգծում ենք, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը մի շարք հարցերում կարող էին համատեղ աշխատել՝ լիներ դա միջուկային զինանոցի ոչնչացումը կամ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման շուրջ համագործակցությունը»,- նախօրեին ճեպազրույցում հայտարարել է Պսակին:
Նա հույս է հայտնել, որ երկրների կշարունակեն համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում՝ չնայած որոշ հարցերում եղած տարաձայնություններին: Ընդ որում, ըստ նրա, ԱՄՆ-ն կպնդի իր սկզբունքները:
Նշենք, Պուտինը քննադատել էր ԱՄՆ-ին՝ Վաշինգտոնին մեղադրելով աշխարհն իր ձեռքը հավաքելու փորձի եւ Սիրիայի զինյալներին ֆինանսավորելու համար:




























