Մոտ 1.5 մլն մարդ է հավաքվել իտալական մայրաքաղաքում անցկացվող արհմիութենական ակցիային, հայտարարել են երկրի խոշորագույն արհմիության՝ «Աշխատանքի համընդհանուր իտալական համադաշնության» կազմակերպիչները, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ցույցի պատճառը Մատեո Ռենցիի կառավարության կողմից աշխատաշուկայի բարեփոխումների շրջանակներում մշակած ծրագրի առանձին կետերի հետ անհամաձայնությունն է: Համապատասխան փաստաթուղթն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը: Կենտրոնական գայթաքարերից մեկը սահմանադրույան 18-րդ հոդվածը չեղարկելու մտադրության մասին վարչապետի հայտարարություն է, որը երաշխիք է մշտական անժամկետ պայմանագրով աշխատողների համար: Սակայն գործատուներն ու արդյունաբերության ներկայացուցիչները վաղուց պնդում են, որ աշխատողին հեռացնել թույլ չտվող այդ հոդվածը արգելակում է աշխատանքի շուկայի զարգացումը: Միեւնույն ժամանակ, արհմիությունները դրա գոյությունը համարում են իրենց գլխավոր ձեռքբերումներից մեկը:
Քայլերթին միացել են հազարավոր ներգաղթյալներ, ուսանողներ եւ երկրի իրավիճակից դժգոհ բնակչության այլ շերտեր:




























