Yerevan Show 2014 ոսկերչական ցուցահանդեսը գրավել է ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի ընկերություններից մեկի ուշադրությունը: Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) կողմից կազմակերպված ցուցահանդեսի հյուրերից մեկը՝ Richline Italy-ն, Բաֆեթի Berkshire Hathaway հոլդինգին պատկանող Richline Group միջազգային կորպորացիայի մի մասն է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ իտալական ընկերության ներկայացուցիչ Մատեո Մելին նշեց, որ ցուցահանդեսը ռուսական եւ հետսովետական շուկաներ դուրս գալու լավ հնարավորություն կարող է տալ: «Մենք աշխատանքային փորձ ունենք Ղազախստանում սակայն ընդհանուր ԱՊՀ-ում մենք դեռ քիչ ենք աշխատել: Հայկական շուկան մեծ չէ, մենք դա գիտենք, սակայն մենք այստեղ եկել ենք նաեւ Ռուսաստանի եւ այլ հանրապետությունների գործընկերների հետեւից: կարծում ենք, այս ցուցահանդեսը մեզ կօգնի», - հավելեց Մելին:
Արդեն 4-րդ անգամ Երեւանում անցկացվող Yerevan Show 2014 ցուցահանդեսը այս տարի տեղակայվել է ազատ տնտեսական գոտու «Մերիդիան» ոսկերչական ոլորտի ցուցասրահում:






























