Հայաստանում արտադրողների փնտրում եւ չենք գտնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Edge Studio ընկերության ստեղծագործական տնօրեն Գեղամ Կարապետյանը:
Ոսկերչական զարդերի եռաչափ մոդելավորմամբ զբաղվող ընկերությունը մասնակցում է «Մերիդիան»-ի ցուցասրահում բացված Yerevan Show 2014 ոսկերչական ցուցահանդեսին, որը կազմակերպել է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA):
Ընկերությունը ցուցահանդեսին ներկայացրել է նաեւ 3D-տպիչներ Գերմանիայից: «Այս մոդելները բավական լայն հնարավորություններ ունեն, կարող են աշխատել 5-6 նյութով: Այսինքն՝ կարող են օգտագործվել ոչ միայն ոսկերչության, այլեւ ատամնապրոթեզի, մեքենաշինության մեջ: Դրանց միջոցով նույնիսկ կարելի է խաղալիքներ պատրաստել: Բայց այստեղ մենք ներկայացնում ենք միայն ոսկերիչներին հարկավոր մոդելներ: Մնացածի մասով մեր երկրում, ցավոք, արտադրություն գրեթե չկա: Լավ կլինի, եթե ես սխալվեմ»,- նշեց Կարապետյանը:



























