Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի պատերազմը հոկտեմբերի 26-ին պաշտոնապես ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը:

Այդ առիթով Քեմփ Բաստիոնի բազայում դրոշի իջեցման խորհրդանշական արարողություն է տեղի ունեցել: Այդպիսով, բազայի վերահսկողությունը փոխանցել են աֆղանական ուժերին:

Ըստ աղբյուրի, այդ պարզ գործողությունը վերջ է դրել Մեծ Բրիտանիայի 13-ամյա պատերազմին՝ Թագավորության ժամանակակից պատմության ամենից երկարատեւ կոնֆլիկտին:

Գագաթնակետին հասած ռազմական գործողությունների ժամանակ 9.500 բրիտանացի զինծառայողներ Herrick գործողության շրջանակում տեղակայվել են Աֆղանստանում: Ընդհանուր առմամբ, պատերազմի զոհ են դարձել 453 բրիտանացի զինծառայողներ, հազարավորները վիրավորվել են: