«Standard & Poor's» վարկանիշային գործակալությունը պահպանել է Ռուսաստանի վարկանիշը «BBB-» ներդրումային մակարդակում, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:
Ինչպես նշում է աղբյուրը, վարկանիշի համաձայն կանխատեսումը «բացասական է»:
Ավելի վաղ, հիշեցնում է պարբերականը, հաղորդում էին, որ վարկանիշը կարող է նավթի գնի անկման հետեւանքով հասնել նվազագույն մակարդակի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին «Moody's» վարկանիշային գործակալությունը իջեցրեց Ռուսաստանում առկա 7 խոշորագույն ֆինանսական ինստիտուտների վարկանիշը, մասնավորապես՝ «Սբերբանկի», «Գազպրոմբանկի», «Ռոսսելխոզբանկի», «ՎՏԲ բանկի», «Վնեշէկոնոմբանկի», «Ալֆա-բանկի» եւ Բնակարանների հիպոթեքային վարկավորման գործակալության:




























