Լուսնային բազայի նախատիպը սկզբում կկառուցվի Երկրի վրա ռոբոտների կողմից: Սա անհրաժեշտ է, որպեսզի համոզվեն ընտրված ճարտարապետական-տեխնիկական լուծումների ճշգրտության մեջ: Այդ մասին գրում է «Պրոնեդրան»:
Ինչպես նշում է աղբյուրը, լուսնային բազան իր մեջ ներառում է կենդանի բլոկ, լաբորատորիա, ինչպես նաեւ կապի եւ էներգետիկ կենտրոններ: Ռոբոտների թեստավորման միջոցառումները ներառված են 2016-2025թթ. դաշնային տիեզերական ծրագրում, որի արժեքը գնահատվում է 2 տրլն ռուբլի:
Տիեզերքի յուրացման համար Ռոսկոսմոսը մտադիր է տիեզերական սարքավորումներ կիրառել, որոնք արհեստական ինտելեկտով են օժտված: Նորարարական սարքավորումները, որոնց նմանատիպ օրինակներ չկան աշխարհի եւ ոչ մի երկրում, կուղարկվեն Լուսնի, Մարսի, Յուպիտերի եւ Արեգակի ուսումնասիրման համար:
Ռուսաստանը, հիշեցնում է աղբյուրը, ծրագրում է բնական արբանյակ թռիչքն իրականցնել 2030թ.-ից հետո:




























