Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում ականապատման մասին հաղորդագրություն ստանալուց հետո 7 ընտրատեղամասի աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել են: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ի Նիկոլաեւսկի մարզի բաժանմունքի աղբյուրը:
Ըստ աղբյուրի, նշված ընտրատեղամասերում կինոլոգներ են աշխատում: Բացի այդ, դրանց կողքին էլ փրկարարական տեխնիկա, շտապօգնության մեքենա, ինչպես նաեւ ոստիկանության հետախուզական-օպերատիվ ջոկատ է տեղակայվել: Այդ տեղամասերից մեկում իրավապահները ոչինչ չեն հայտնաբերել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ականապատվել է նաեւ Խարկովի ընտրատեղամասերից մեկը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ուկրաինացիները 8-րդ գումարման Գերագույն Ռադա են ընտրում: Երկրում ավելի քան 32 հազար ընտրատեղամաս է գործում, 112 տեղամասեր էլ բացվել են աշխարհի 72 երկրներում բնակվող ուկրաինացիների համար:




























