Կյանքի 86-րդ տարում Մոսկվայում վախճանվել է Յուրի Նիկուլինի կինը՝ Տատյանա Նիկուլինան: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Տատյանա Նիկուլինայի որդուն՝ Մոսկովյան կրկեսի տնօրեն Մաքսիմ Նիկուլինին:

Աղբյուրի համաձայն, վերջին ամիսներին Տատյանա Նիկուլինան ծանր հիվանդ էր, վերջերս ուղեղի կաթված էր տալիս: Դեկտեմբերին նա պետք է 86 տարեկան դառնար:

Տատյանա Նիկուլինան ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 14-ին, Մոսկվայում: 1951 թվականին սկսել է աշխատել Ցվետնոյ Բուլվարի կրկեսում, Յուրի Նիկուլինի եւ Միխայիլ Շույդինի հետ: 1997 թվականից Տատյանա Նիկուլինան Նիկուլինի մոսկովյան կրկեսի ստեղծագործական հարցերի խորհրդատուն էր: