Ռուս-վրացական հանցախմբի առաջնորդ, հայտնի քրեական հեղինակություն Զախարի Քալաշովին Իսպանիան կհանձնի Ռուսաստանին: Այդ մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով եվրոպական աղբյուրին:

Ինչպես նշում է աղբյուրը, Քալաշովը, ով հայտնի է Շաքրո Մոլոդոյ անվամբ, երեք անգամ դատապարտվել է Ռուսաստանում եւ համարվում էր ամենահեղինակավոր քրեական հեղինակություններից մեկը:

2005թ.-ի հունիսին «Օսա» ոստիկանական գործողության ժամանակ իսպանաից իրավապահները, հիշեցնում է աղբյուրը, ձերբակալել են խմբավորման որոշ անդամների, որոնց թվում են Իսպանիայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ: Քալաշովն այն ժամանակ կարողացել էր թաքնվել Միացյալ Էմիրություններում, որտեղ էլ ձերբակալվել էր ու 2006թ.-ի մայիսին Իսպանիա տեղափովել:

Քալաշովին Իսպանիայի Գերագույն դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել: