Միանգամից մի քանի եվրոպական բանկ տապալել է ԵՄ սթրես-թեստերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի բոլոր բանկերն ու Գերմանիայի գրեթե բոլոր վարկային ինստիտուտները սթրես-թեստեր են հանձնել:

Վկայակոչելով Եվրոպական բանկային կազմակերպության(ЕВА) փաստաթուղթը՝ աղբյուրը հաղորդում է, որ սթրես-թեստեր են անցկացվել ԵՄ երկրներում եւ գնահատվել է 123 բանկերի գործունեությունը 2013թ.-ի ավարտի տվյալներով: Թեստավորման են ենթարկվել խոշոր բանկերը, որոնց շուկայական մասնաբաժինը կազմել է  նվազագույնը 50 տոկոսը:

Ինչպես նշում է աղբյուրը, Հունաստանի 4 բանկերից 3-ը եւ Կիպրոսի 3 բանկերից 3-ը տապալել են քննությունը: Այդ երկրներն առայժմ մնում են արտաքին միջազգային ֆինանսական  օգնության ծրարգրերի ներքո: Իտալիայի թեստավորման ենթարկված  15 բանկերից  քննությունը տապալել են 9-ը:

Ընդհանուր առմամբ թեստը պարզել է, որ Եվրամիության 24 բանկեր կարող են հայտնվել կապիտալի պակասի իրավիճակում՝ ընդհանուր առմամբ մինչեւ 25 միլիարդ եվրո գումարի չափով, եթե ԵՄ-ն հայտնվի սթրեսային տնտեսական իրավիճակում: