Ջերմուկում գերազանց մեկնարկ վերցրած Նանա Ձագնիձեն այսօր` հունիսի 28-ին կանանց Grand Prix FIDE մրցաշարի 5-րդ տուրում սեւ ֆիգուրներով առավելության հասավ Մարտա Ֆիերոյի նկատմամբ եւ ամրապնդվեց առաջին տեղում: ֆիերոն առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հաղթանակ տարավ նաեւ Ձագնիձեին հետապնդող Կոսինցեւան: Էլինա Դանիելյանը միավորը կիսեց Հոու Յիֆանի հետ: Լիլիթ Մկրտչյանը օրվա ամենաերկար պարտիայում առավելության հասավ Անտուանետա Ստեֆանովայի նկատմամբ:
5-րդ տուր
Սյու Յուհուա - Կրամլինգ 0.5-0.5
Կոսինցեևա - Չիբուրդանիձե 1-0
Ֆիերո - Ձագնիձե 0-1
Դանիելյան - Հոու Յիֆան 0.5-0.5
Կովանովա - Շեն Յան 0-1
Ստեֆանովա - Մկրտչյան
1. Ձագնիձե 4.5
2. Կոսինցևա 4
3. Մկրտչյան 3.5
4. Դանիելյան 3
5. Չիբուրդանիձե 2.5
6. Հուո Յիֆան 2.5
7. Շեն Յան 2.5
8. Ստեֆանովա 2
9. Սյու Յուհուա 2
10. Կրամլինգ 2
11. Կովանովա 1.5
12. Ֆիերո 0




























