Ուկրաինայում 58 ընտրատեղամասերի տվյալներով(198-ից) ընրտողների մասնակցությունը 16:00-ի դրությամբ կազմել է 39,45 տոկոս: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

Աղբյուրը նշում է, որ ընտրողների համեմատաբար ակտիվ մասնակցություն գրանցվել է Լվովի մարզում՝ 50,56 տոկոս: Ամենապասիվ մասնակցությունը գրանցվել է Լուգանսկի մարզում՝ 23,16 տոկոս:

Ինչպես նշում է «Ուկրաինսկայա Պրավդան», չնայած ընտրությունների կազմակերպման հետ կապված դժվարություններին Ուկրաինայի որոշ շրջաններում, ընտրական գործընթացն ընթանում է հաստատված կարգով:

«Կան հիմքեր պնդելու համար, որ ընտրությունները կայացել են»,- աղբյուրը մեջբերում է ԿԸՀ փոխնախագահ Ժաննա Ուսենկո-Չորնայայի հայտարարությունը: «Եթե չլիներ ռուսական ագրեսիան Ուկրաինայի արեւելքում, հնարավոր կլիներ արձանագրել, որ այս ընտրությունների կազմակերպվածությունը լավագույնններից մեկն է»,- հավելել է Ուսենկո-Չորնայան: