Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է հոկտեմբերի 26-ին քաղաքի հարավ-արեւելքում տեղի ունեցած ծեծկռտուքը կազմակերպած 5 կասկածյալներից մեկին:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ կոնֆլիկտը ծագել է մոսկովյան «Հայաթ» սրճարանում, աղջկա պատճառով: Երիտասարդների խումբը սկսել է անհանգստացնել այցելուներից մեկին, նրան պաշտպանել են սրճարանում գտնվող ոստիկանները: Երկու խմբի միջեւ վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի:
Վեճի հետեւանքով 3 մարդ է տուժել: Նրանից մեկի՝ Վիխինո շրջանի ոստիկանության պետի ականջը կտրել են: Դեպքի վայր հասած բժիշկներին հաջողվել է կարել ականջը: Եվս մեկ ոստիկան ծանր վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «մի խումբ անձնանց կողմից դիտավորյալ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու» մեղարդանքով:



























