Ուկրաինական խորհրդարանի նոր կազմում 7 քաղաքական կուսակցություն է ընդգրկվել, առաջատարը «Պյոտր Պորոշենկոյի բլոկն» է՝ 22.2 տոկոս ձայնով: Այս մաիսն հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով հեռուստատեսային, միջազգային եւ ազգային էքզիթ-փոլի տվյալները:

Երեք հարցումներում առաջատարների եռյակում երեք կուսակցություն կա՝ «Պյոտր Պորոշենկոյի բլոկը (22.2 տոկոս ձայն), «Ազգային ճակատ» կուսակցությունը (21.8 տոկոս) եւ Անդրեյ Սադովոյի «Սամոպոմիչ»-ը (14.2 տոկոս):

Հիշեցնենք, որ Ուկրաինայում հոկտեմբերի 26-ին 8-րդ գումարման Գերագույն Ռադայի ընտրություններ էին: