Վիլյանդի էստոնական քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Postimees թերթին:
Աղբյուրը նշում է, որ դասի ժամանակ դպրոցականը հանել է ատրճանակը եւ կրակել գերմաներենի ուսուցչուհու վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: 9-րդ դասարանցին ձերբակալվել է:
Պատահարի վայրում աշխատում են ոստիկանությունն ու շտապ օգնությունը: Ուումնական հաստատության տնօրենը հրաժարվել է մեկնաբանել պատահածը:
Վիլյանդի է մեկնել Էստոնիայի կրթության նախարար Եվգենի Օսինովսկին:




























