Ղրղզստանում շրջակա միջավայրի պահպանության եւ անտառային տնտեսության պետական գործակալության պետպաշտոնյան այրել է կաշառակերության տեսքով ստացված 9,5 հազար դոլարը: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պետպաշտոնյան 5 ոչխարի եւ 8 սիբիրյան լեռնային այծ սպանելու համար 15,4 հազար դոլար է պահանջել: Տուժածը բողոքով դիմել է ոստիկանություն:

Պետպաշտոնյայի նկատմամբ քրեական գործ են հարուցել եւ որոշել նրան բռնել 9,5 հազար դոլարի չափով կաշառքը փոխացնելու ժամանակ:  «Կաշառակերը, սակայն, զգալով ինչ-որ բան, իրավապահ մարմինների աշխատակիցների առաջ չի բացել իր բնակարանի դռները: Օպերատիվ աշխատակիցներին հաջոոցվել է բնակարան ներթափանցել միջանցքով»:

Այս ընթացքում կասկածյալին հաջողվել է այրել ստացված գումարը եւ հանգիստ սպասել ոստիկաններին: Կաշառքի ստացման փաստն ապացուցելը բավականին բարդ կլինի: