«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել ռուս ինժեներ Սերգեյ Գորբունովին: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտը»:

Ինչպես նշում է աղբյուրը, Գորբունովի հետ վերջին հոլովակը գրոհայինները հրապարակել են 2013թ.-ի հոկտեմբերին: «Ինձ լավ են վերաբերվում, կերակրում են, սակայն եթե հինգ օր անց ինձ չփոխարինեն Խալիդ Սուլեյմանի հետ Սաուդյան Արաբիայից, ապա ինձ կմորթեն: Ես դիմում եմ Սիրիայի, Ռուսաստանի նախագահներին եւ Կարմիր Խաչին»,- աղբյուրը ներկայացնում է Գորբունովի վիդեոհաղորդագրությունը:

Աղբյուրը նշում է, որ ռուս ինժեներին գրոհայիններին պահում էին Սիրիայի Ռաքա քաղաքում: 2014թ.-ի գարնանը գրոհայինները գնդակահարել էին Գորբունովին, պատիժը նկարահանել էին: Թե երբ է տեղի ունեցել, հստակ չի նշվում: