Գեղասահորդների միջազգային միության խորհուրդը ռուս գեղասահորդ եւ օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյին զրկել է այդ կազմակերպության հովանու տակ անցկացվող մրցումներին մասնակցելու իրավունքից, հաղորդում է «Իզվեստիա»-ն։

Իր որոշումը միջազգային միության խորհուրդը բացատրել է նրանով, որ Պլյուշչենկոն խախտել է խորհրդի կանոնները՝ 2010 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ցուցադրական ելույթներում մասնակցելով  առանց ազգային մարզական ֆեդերացիայի թույլտվության։

Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հայատարարել է, որ իրավիճակում, երբ մարզիկը հանդես է գալիս ոչ միայն առանց իր ազգային ֆեդերացիայի թույլտվության, այլ նաեւ առանց նրան տեղյակ պահելու, հակառակ Գեղասահորդների միջազգային միության խորհրդի որոշման, կարող է հանգեցնել կարգավիճակի կորստի, որը նրան թույլ էր տալիս մասնակցել խորհրդի պաշտոնական մրցումներին։