Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է էլեկտրոնային արձանագրությունների 90 տոկոսը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկինի պես առաջատարը Յացենյուկի «Ժողովրդական ճակատն» է, որը հավաքել է 22,16 տոկոս ձայն:
«Պյոտր Պորոշենկոյի բլոկը» երկրորդ տեղում է՝ 21,77 տոկոս ձայներով: Երրորդ տեղում «Սամոպոմիչ»-ն է (10,96 տոկոս):

Ընդհանուր առմամբ Ուկրաինայի նոր խորհրդարան են անցնում 7 քաղաքական ուժեր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունները: