Հայաստանի ոստիկաններին հասարակական տրանսպորտով անվճար երթեւեկելու իրավունք պետք է տրվի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդարանում լրագրողներին հայտարարեց փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը:

Նրա խոսքով՝ այժմ իրավապահները անվճար երթեւեկելու իրավունք չունեն, իսկ ծառայողական ուղեւորությունների համար նրանք ստիպված են ծախսել իրենց սեփական միջոցներից: «Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք մեր ոստիկանների համար բյուջետային ծախսերի կարգավորմամբ: Մեզ անհրաժեշտ են միայն անվճար երթեւեկելու տոմսեր, եւ ամեն ինչ կարգին պետք է լինի», - հավելեց փոխոստիկանապետը: 

Նրա խոսքով՝ ոստիկանությունում արդեն մի քանի տարի իրացվում է ծառայողական բնակարանների տրամադրման ծրագիրը. վերջին 3 տարիներին 47 բնակարան է տրամադրվել: «Այնպես որ կենցաղային հարցերը մենք անուշադրության չենք մատնում», - եզրափակել է Համբարյանը: