«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը կմնա Եվրամիության ամենակարեւոր գործիքներից մեկը, որոնք կիրառում է արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրանայն Հրիսթեան՝ պատասխանելով «Արեւելյան գործընկերության» ծրագրի ապագայի վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հարցին:

Դեսպանը հույս է հայտնել, որ մի քանի գիտական կենտրոնների ու վերլուծաբանների կողմից արտահայտվող նախնական հոռետեսությունն ապագայում անհիմն կհամարվեն: «Այն փաստը, որ մեր կողմից Հայաստանին տրվող օգնությունը 2014-2017 թվականներին անփոփոխ է մնացել, ապացուցում է, որ մենք հավատարիմ ենք «Արեւելյան գործընկերության» շրջանակներում մեր պարտավորություններին եւ իրականացվող աշխատանքին»,-ընդգծել է Հրիսթեան: