Անհասկանալի է, ինչու պետական անվտանգության կադրերը ստիպված են ուսուցում անցնել դրսում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդարանում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Նա զարմանք է հայտնել, որ հաճախ Հայաստանի ԱԱԾ աշխատակիցներին կրթվելու համար արտերկիր են ուղարկում: «Չեմ ուզում փակագծերը բացել, բայց եթե հանրապետությունն ինքնուրույն իրեն չի ապահովում նման մասնագետներով, դա այնքան էլ ցանկալի չէ»,-հայտարարել է Քոքոբելյանը:
Ի պատասխան ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը նկատել է, որ 2016-ից ուսուցումն ամբողջությամբ կլինի տեղում: «2016-ի սկզբից մենք արդեն դրան պատրաստ կլինենք»,-ընդգծել է Հակոբյանը:



























