Բուրյաթիայում (Ռուսաստան) մեկնարկել է աշխարհի խոշորագույն մթնոլորտային աստղադիտակի կառուցումը, հայտնում է Lenta.ru-ն:

Տիեզերական աստղադիտակը կարող է օգնել տիեզերական ճառագայթների բնական արագացուցիչների բնույթը ճանաչման հարցում: Ակնկալվում է, որ աստղադիտակը բաղկացած կլինի 4,5 մետր տրամագծով հայելիներից: Ընդհանուր առմամբ, ծրագրվում է 16 այդպիսի աստղատիակ կառուցել:

«Տեսախցիկը նախատեսված է տիեզերական մասնիկների եւ մթնոլորտի փոխազդեցությունից հետո առաջացող լույսի փայլատակումների լուսանկարահանման համար: Պատկերի կառուցվածքով կարելի է մեծ հավանականությամբ ասել, ինչպիսի հյուր է մեզ եկել տիեզերքից», - պարբերականը մեջբերում է  ռուս պրոֆեսոր, տիեզերական մեգանախագծի ղեկավար Նիկոլայ Բուդնեւի հաղորդագրությունը: