«Ռուսական տիեզերական համակարգեր» ընկերությունը տիեզերական սարքեր է մշակել, որոնք տվյալներ են հաղորդում մթնոլորտի վիճակի մասին եւ օգնում հետազոտել ամենատարբեր ոլորտներ՝ գյուղատնտեսությունից մինչեւ սեյսմոլոգիա, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:
Նոր տիեզերական սարքերը թույլ են տալիս գիտնականներին հետեւել նաեւ սառցե մակերեւույթին եւ դրանց տակ պարարտ հող գտնել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոյեմբերի 10-14-ին Ռուսաստանում տեղի կունենա տիեզերքից Երկիր մոլորակի հեռվից զոնդավորման խնդիրներին նվիրված ամենամյա կոնֆերանսը, որտեղ փորձագետները կքննարկեն տիեզերքից Երկիր մոլորակի մակերեւույթի արբանյակային դիտարկման արդիական արդյունքները:




























