Չինական խոշորագույն «Alibaba» ինտերնետ-ռիելթերը պատրաստվում է համագործակցել «Apple» ընկերության հետ բջջային վճարումների ոլորտում, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ մեջբերելով չինական ընկերության գործադիր տնօրեն Ջեք Մային:

«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք միասին ինչ-որ բան ստեղծել»,- հայտնել է Ման՝ նախազգուշացնելով, որ դա պետք է լինի «համատեղ ցանկությամբ ամուսնություն»:

Ինչպես նշում է աղբյուրը, չինական «Alibaba»-ն բջջային վճարումների շուկայում մեծ տեղ է զբաղեցնում: «Apple»-ն իր հերթին թողարկել է «Apple Pay» ծառայությունը, որը թույլ է տալիս «iPhone»-ի վերջին մոդելի օգտատերերին վճարումներ կատարել խանութներում կամ բջջային ծրագրերում: