Եռյակի առաջիկա հանրահավաքներին իր մասնակցելու մասին խուսափում է խոսել ԲՀԿ-ական պատգամավոր Գրիշա Մարգարյանը («Բելաջիոյի Գրիշ»), ով նախորդ հանրահավաքին եւս չէր մասնակցում:
NEWS.am -ի հարցին, թե առաջիկա հանրահավաքին մասնակցելո՞ւ է, ԲՀԿ-ական պատգամավորը հարցով է պատասխանել. «Իսկ Դուք հարցրե՞լ եք՝ ինձ հարմա՞ր է խոսելը, չեմ կարող այդ հարցին պատասխանել, ինձ հարմար չէ»:
Դիտարկմանը, թե «այո» կամ «ոչ» պատասխանելն էլ հարմա՞ր չէ, Մարգարյանը պնդել է. «Ոչ, չեմ կարող ասել»:
Այս հարցից վրդովվեց նաեւ Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ով հենց Իջեւանում տեղի ունեցած հանրահավաքին էլ չէր մասնակցել: «Ես արդեն որերորդ անգամ կրկնում եմ, եթե հարցեր ունեք, եկեք մոտիկից տվեք: Ի՞նչն է պատճառը, որ չեք գալիս Իջեւան հարցնեք, 120-130 կիլոմետր ա, եկեք մոտիկից հարցրեք»:
Կարո՞ղ է իշխանություններն են ճնշում դիտարկմանն էլ հակադարձեց. «Ես նորից եմ կրկնում. հարցը եկեք մոտիկից տվեք»:



























