Հայաստանի ոստիկանության աշխատակիցները պարբերաբար օտար լեզվի դասընթացներ են անցնցում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդարանում հայտարարել է Հայաստանի փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը՝ հավելելով. «Լեզուների իմացությամբ առանձնանում է «Հրեշտակներ» ստորաբաժանումը, որոնց 10 տոկոսն արդեն գիտի որեւէ օտար լեզու»:
Նրա խոսքով՝ այդ ստորաբաժանման աշխատակիցները հերթապահություն են իրականացնում փողոցներում եւ հեշտ ճանաչելի են իրենց բաց գույնի համազգեստով եւ մոխրագույն բերետներով:
«Առաջ այդ ստորաբաժանման ծառայողները հերթապահություն էին իրականացնում միայն Երեւանի փողոցներում, իսկ հիմա նրանք կարելի է տեսնել նաեւ Գյումրիում, Վանաձորում ու Դիլիջանում: Իսկ այս տարի նրանք հայտնվել են նաեւ Հրազդանում ու Ծաղկաձորում»,-նշել է Համբարյանը:



























