Ուդմուրտիայում կորած երկու երեխաներին անտառում մեռած են գտել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Ուդմուրտիայի վարչության մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Կորոտոյացկիին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 27-ին Ուդմուրտիայի Բալեզինի շրջանի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ անհետացել են 13 տարեկան տղա եւ 11 տարեկան աղջիկ:

«Երկու երեխաներին մահացած են գտել անտառի ծայրամասում: երեխաների մարմինները դեռ չեն ուսումնասիրվել, նրանց մահվան բնույթն ու պատճառների մասին դեռ ոչինչ հնարավոր չէ ասել»,-նշել են իրավապահները:

Երեխաներին որոնել են ոստիկանները, ՆԳՆ-ի եւ ԱԻՆ-ի կինոլոգները, կամավորներ, ընդհանուր առմամբ 70 մարդ: