«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Հովսեփ Խուրշուդյանն, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հանդիպել են Հայաստանում կարճատեւ այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարության հետազոտությունների գրասենյակի Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի գծով արտաքին հարցերի վերլուծաբան Լաուրա Ջ. Համոնդի եւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանի հետ:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լայն շրջանակ:




























