Ultra HD հեռուստացույցը մինչեւ 4 հազար պիքսելի հնարավորություն ունի: Երեւանում կայացած LG Ultra HD հեռուստացույցների նոր շարքի շնորհանդեսի ժամանակ այս մասին հայտարարեց LG-ի թբիլիսյան գրասենյակի ղեկավար Սայլաս Չոյը: Հեռուստացույցների բարձրախոսները մշակվել են Harman Kardon ընկերության հետ համատեղ, որը համագործակցում է Mercedes-ի եւ BMW-ի հետ:

Նոր մոդելը նաեւ Simple Share տարբերակ ունի, որը թույլ է տալիս էկրանին փոխադրել այլ սարքերի՝ դյուրակիր համակարգչի, iPad-ի կամ սմարթֆոնի պարունակությունը:

«Բացի այդ, պետք չէ անհանգստանալ Ultra HD-ով հեռուստատեսային կոնտենտի անբարարության համար: Հեռուստացույց ինքնուրույն Full-ից անցում է կատարում Ultra-ի»,- պարզաբանեց Սայլաս Չոյը:

«Մենք միշտ առաջիններից ենք եղել, որը հայ սպառողին է ներկայացրել տեխնիկական նորույթները: Ընդ որում, այնպիսիք, որոնք հետո իրենց տեղն են գրավել կենցաղում: Եվ մեզ համար հաճելի է, որ նոր սերնդի հեռուստացույցները տարածաշրջանում առաջինը հենց Հայաստանում են ներկայացվում»,- հայտարարեց Aray Electronics-ի գլխավոր գործադիր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը:

Ըստ նրա, նոր հեռուստացույցները պետք է հասանելի լինեն, այդ պատճառով ընկերության նպատակն է ոչ թե վաճառել քիչ եւ թանկ, այլ հնարավորինս զանգվածային, նույնիսկ այն մոդելները, որոնք գնային ավելի բարձր կատեգորիայում են: «Հետեւաբար՝ դրանք պետք է առավելագույնս հասանելի լինեն: Իսկ մանրածախ ապրանքները մեզ մոտ միշտ հասանելի են եղել, այդ թվում՝ առանց տոկոսի: Նոր մոդելի ի հայտ գալը ոչինչ չի փոխի»,- հավելեց Մելիքջանյանը: