2014 թվականի ընթացքում Հայաստանի Կենտրոնական բանկն արտաքին պահուստներից արտարժույթը վաճառում էր՝ հայ արտահանողների շահերից ելնելով: Այս մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով, դա արվել է, որպեսզի հայկական դրամը չթանկանա եւ արտահանողների համար դժվարություններ չստեղծվեն:

2013թ. Կենտրոնական բանկն ավելի շատ արտարժույթ է գնել, քան վաճառել է: 2014 թվականի սկզբից, ըստ Ջավադյանի, սկսվել է արտարժույթի վաճառքը: Բնականաբար, դա խելամիտ սահմանները չի անցնի:

Նշենք, որ ԿԲ վիճակագրության համաձայն՝ 2013թ. դեկտեմբերին Հայաստանի արտարժույթի պահուստները կազմել են 2249.7 մլն դոլար, իսկ 2014-ի սեպտեմբերին դրանք նվազել են՝ հասնելով 1669.8 մլն դոլարի: