Այսօր՝ հունիսի 29-ին Բուլղարիայի Սամոկով քաղաքում կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը գորգ դուրս կգան ազատ ոճայինները: Հայաստանի հավաքականի կազմում են 50 կգ քաշային Մաթեւոս Սարոյանը, 55 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, 60 կգ քաշային Հրաչյա Շահնազարյանը, 66 կգ քաշային Դավիթ Խաչատրյանը, 74 կգ քաշային Հայկ Կարապետյանը, 84 կգ քաշային Վահե Թամրազյանը, 96 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը եւ 120 կգ քաշային Տիգրան Քեսոյանը:

Այսօր առաջին գոտեմարտում 50 կգ քաշային կարգում Մաթեւոս Սարոյանը կմրցի ադրբեջանցի Գալիբ Ալիեւի հետ:

60 կգ քաշային կարգում Հրաչյա Շահնազարյանի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Սարգիս Գրիգորյանը:

74 կգ քաշային կարգում Հայկ Կարապետյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից եւ կգոտեմարտի հույն Կոնստանտին Ալիոսեցկինի հետ:

96 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում կհանդիպի վրացի Թորնիկե Խիդեշելիի հետ: