Դուք հավանաբար կարծում եք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը երկրի ամենաճանաչելի  անհատներից մեկն է: Նման հարցադրմամբ ընթերցողներին է դիմում Daily Mail օնլայն պորտալը:

Աղբյուրի փոխանցմամբ, Թագավորության մեծությամբ երրորդ քաղաքում՝ Լիդսում, վարչապետին չեն ճանաչել: Toni & Guy տեղական վարսահարդարման սրահի աշխատակիցը մերժել է սպասարկել վարչապետին, ով որդուն բերել է՝ մազերը կտրելու: Աշխատակիցը հայտարարել է, որ սրահում ազատ վարսահարդարներ չկան:

Սրահի մենեջերը, նկատելով հեռացող Քեմերոնին,վազել է նրա հետեւից, սակայն չի հասցրել հանել վարչապետին:

Աղբյուրը նշում է, որ վարչապետի անձնական վարսահարդարը հրաժարվում է  Լոնդոնից Չեքերս ուղեւորվել, որտեղ եւ ապրում է վարչապետն, ինչն էլ վարչապետին ստիպել է այցելել վարսահարդարման սրահ: