Ռուսաստանում իրավական օնլայն-ծառայության մասնագետները հանգել են եզրակացության, որ կանայք ավելի հաճախ են դիմում իրավաբաններին ժամկետնանց վարկերի հետ կապված հարցերով, իսկ տղամարդիկ հետաքրքվում են մայրական կապիտալով: Այդ մասին հաղորդում է «Ռոսբալտը»:
Ինչպես նշում է աղբյուրը, մասնագետները վերլուծել են ավելի քան 110 հազար հարց, որոնցով քաղաքացիները 2014թ.-ի երրորդ եռամսյակում դիմել են իրավաբաններին:
Վերլուծաբանների խոսքով՝ ընդհանուր առմամբ կանայք երկու անգամ ավելի հաճախ են դիմում իրավաբաններին, քան տղամարդիկ: Բոլորի համար ամենից սուր հարցերից են բնակարանային իրավունքները, մասնավորապես հարազատների գրանցումն ու գրանցումից դուրս հանումը, բնակարանների առքուվաճառքը, կոմունալ պարտավորվածությունները, արձակուրդի իրավունքը եւ այլն:
Պորտալի իրավաբանները նաեւ նշում են, որ երկրում քաղաքացիների իրավական կրթվածության մակարդակը դեռ շատ ցածր է: «Հաճախ կարծիք է շրջանառվում, որ բնակարանում հարազատ գրանցելն ի վերջո կավարտվի նրանով, որ հարազատը կլխի բնակարանի սեփականությունը, որ բանկից վերցրած վարկը կարող են չմարել, եթե հարգելի պատճառներ կան՝ օրինակ, գումարի բացակայությունը»,- նշում է պորտալի հիմնադիրը:




























