Կոմիի (Ռուսաստան) հանրապետության պատգամավոր, «Ուխտանեֆտեգազգեոլոգիա» ընկերության գլխավոր տնօրեն Ակիֆ Սայադովը կալանավորվել է տնտեսական հանցագործությունների կասկածանքով: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Համառուսական ադրբեջանական կոնգրեսի բաժանմունքը այդ մեղադրանքները որակել է որպես «անհեթեթություն»:

Ակիֆ Քերիմօղլի Սայադովը ծնվել է Ադրբեջանի Խորհրդային հանրապետությունում: 1974թ. ավարտել է Մ. Ազիզբեկովի անվան նավթի եւ քիմիայի ինստիտուտը: