Գովազդում լատինական տառերի եւ օտար բառերի օգտագործման համար Ռուսաստանում կարող են հարկ սահմանել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ համապատասխան օրինագիծն արդեն Պետդումայում է, իսկ հեղինակները խորհրդարանական երեք խմբակցությունների՝ ՌԴԿԿ-ի, ՌԼԴԿ-ի եւ «Միացյալ Ռուսաստան»-ի պատգամավորներ են:
Նոր պահանջները տարածվում են Ռուսաստանի տարածքում գրանցված ընկերությունների եւ անհատ ձեռներեցների: Վճարի չափը սահմանելու է կառավարությունը, բայց պատգամավորներն առաջարկում են հաշվի առնել նաեւ գովազդատուների շահույթի չափը:
Պատգամավորների կարծիքով՝ օտար անվանումների օգտագործման պրակտիկան այդպիսի ծառայությունները կամ հենց ընկերություններին որպես օտարերկրյա ընկալելու կեղծ նախադրյալներ է ստեղծում: Բացի այդ, տպավորություն է ստեղծվում, որ արտադրողներն անհարգալից վերաբերմունք են դրսեւորում ռուսերենի հանդեպ:




























