Պրոբացիոն ծառայության ինստիտուտի ստեղծման համար անհրաժեշտ է համապատասխան օրենք ընդունել: Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Օրենքն ու դրան ուղեկցող իրավական դաշտը դեռեւս չեն ընդունվել, դրա համար հարկավոր է ավարտել պրոբացիոն ծառայության հայեցակարգի շուրջ աշխատանքը: «Դրանում տրվելու են հիմնական լուծումները, ինչից հետո մենք կանցնենք օրենքի մշակմանը»,- հայտարարեց նախարարը:
Նշենք, որ ավելի վաղ Արդարադատության նախարարության եւ Եվրամիության փորձագետները հայտարարել էին, որ պրոբացիան կօգնի թեթեւացնել քրեակատարողական հաստատությունները եւ կանխարգելել հասարակության քրեականացումը:



























