Վրաստանցի քրեական հեղինակություն Մամուկա Նեբիերիձեին սպանել են գլխին արձակված կրակոցով՝ Չելյաբինսկի իր բնակարանի մոտ, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով ՆԳՆ  Չելյաբինսկի մարզի վարչությանը:

48-ամյա Մամուկան մի քանի անգամ դատվել էր ավազակային հարձակման, ավտոմեքենաների առեւանգման, շորթումների եւ զինամթերքի շրջանառության համար:

Որպես հիմնական վարկած է դիտվում պատվերով սպանությունը:

Աղբյուրը նշում է, որ Մամուկան հայտնի էր քրեական շրջանակներում եւ բազմիցս հայտնվել էր կազմակերպված  հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում: Վերջին անգամ նրան ձերբակալել էին 2006 թ.՝ խաղային ավտոմատների սրահի վրա հարձակման պատճառով:

Ըստ թերթի՝ սպանվածը օրենքով գող, Չելյաբինսկի «տանիք» Ռաուլի մտերիմ ընկերն էր: Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածի առաջին մասով (Սպանություն):